1603 подписчика
Այսօր մեր սիրելի զորավարի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։
Նրան ժողովուրդն է մկրտել որպես սպարապետ։ Եւ իրոք, նա ժողովրդի ծոցից դուրս եկած հերոս էր։ Վազգեն Սարգսյանը գրող էր, իսկական մտավորական, բայց երբ մեր Հայրենիքը օրհասական վիճակում էր, երբ պետք էին նվիրյալներ, Վազգեն Սարգսյանը դարձավ այն անձը, ով ժողովրդին առաջնորդեց դեպի հաղթանակներ։
Վազգեն Սարգսյանի կերպարի հերոսականությունն այսօր մեզ համար ավելի ակնհայտ է դառնում, երբ մեր երկիրը կառավարում էն դասալիքները։ Նրանք մի ամբողջ սերունդի, այդ թվում և Վազգեն Սարգսյանի բոլոր նվաճումներն ու ձեռքբերումները որակեցին առ ոչինչ և ամեն ինչ արեցին, որ այդպես էլ ստացվի։ Այդ սերունդի կյանքի գործը, զրկանքները նրանք թեթև ձեռքով լցրեցին ջուրը, թշնամուն նվիրեցին Արցախ աշխարհը, որն իր պատմության մեջ ոչ ոք երբևէ չէր կարողացել նվաճել։
Եկեք ազգովի ձգտենք նմանվել Վազգեն Սարգսյանին և մերժենք այս դավաճան իշխանություններին։ Թող Վազգեն Սարգսյանի լուսավոր կերպարը լինի մեզ համախմբող ուժը և բոլորս միասին աղոթենք մեր սպարապետի հոգու հանգստության համար։
Около минуты
5 марта 2024