1603 подписчика
youtu.be/...jfn
Հանրահավաք և երթ Էջմիածնում
Հայ խաչակիրների ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Ասատրյանի կոչով Փետրվարի 24-ին Էջմիածնում տեղի ունեցավ մեծ հավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։
Այս օրը հակազագյին մի շարք ուժեր, որոնք վայելում են Հայաստանի կառավարող վարչախմբի հովանավորությունը, փորձում էին հակաեկեղեցական ակցիաներ անցկացնել Էջմիածնում։ Նախապես այդ մասին տեղեկություն է ստացվել հայ խաչակիրների գլխավոր գրասենյակ, և Արթուր Ասատրյանը փետրվարի 11-ին հանդես եկավ հրատապ ելույթով՝ հայտարարելով, որ թույլ չեն տա ոտնձգություն մեր եկեղեցու դեմ։
Զգալով հայ խաչակիրների հզոր հակազդեցությունը՝ եկեղեցու հակառակորդները հետ կանգնեցին իրենց մտադրությունից, բայց ամեն դեպքում Արթուր Ասատրյանը պնդեց, որ փետրվարի 24-ին մեր կողմնակիցները լինեն Էջմիածնում և ցույց տան հակազգային ուժերին, որ նրանց չի հաջողվի իրագործել իրենց նենգ պլանները։
Около минуты
24 февраля 2024