Найти в Дзене

Հայտարարություն


Հայ խաչակիրների ազատագրական շարժման կենտրոնական գրասենյակը հավաստի տեղեկություններ է ստանում առ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմնակիցները ստեղծել են «Վարդանանք» անունով նոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ակցիաներ իրականացնելն է և նրա հրաժարականը պահանջելը։ Ըստ մեր աղբյուրների՝ Վեհափառի դեմ առաջիկա մեծ գործողությունը սպասվոում է Էջմիածնի կենտրոնական հրապարակում 2024 թվականի փետրվարի 24-ին։

Այդ շարժման համակրգողն ԱՄՆ քաղաքացի Անդրանիկ Դովլաթյանն է, ով վերջերս է տեղափոխվել Հայաստան։

Այս ամենը տեղավորվում է Հայաստանի իշխանությունների գործողությունների տրամաբանության մեջ։ Նրանք հետևողականորեն ոչնչացնում են մեր Հայրենիքի բոլոր պետական ​​կառույցները․ իրենց թեթեւ ձեռքով կազմաքանդվել են Հայաստանի զինված ուժերն ու հատուկ ծառայությունները, աստիճանաբար ոչնչացվում են կրթական համակարգն ու մշակույթի կայացած օջախները։ Պետությունը սրընթաց կերպով վերածվում է բռնապետության՝ խամաճիկ նախագահով, մանկապարտեզ հիշեցնող խորհրդարանով, իսկ նախարարություններն ու գերատեսչությունները ղեկավարում են անփորձ մարդիկ, որոնք մղոններով հեռու են իրենց վստահված ոլորտներից։

Միակ անսասան մնացած ազգային ինստիտուտը Հայ առաքելական եկեղեցին է, որի դեմ հարձակումները սկսվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո։ Կասկածից վեր է, որ հակաեկեղեցական շարժումն ուղղորդվում է իշխանության ամենաբարձր օղակների կողմից։

Հայ խաչակիրների ազատագրական շարժումը խստիվ դատապարտում է մեր եկեղեցու վրա հարձակումների ցանկացած դրսևորում, հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա ճնշումներ գործադրելու փորձերը։

Հայ առաքելական եկեղեցին կաթողիկոս ընտրելու 1700 տարվա ավանդույթներ ունի: Բազում դարերի ընթացքում շատ արտաքին նվաճողներ՝ կայսրեր, թագավորներ, շահեր, խաներ, սուլթաններ ու զանազան ուժեր փորձել են փոփոխել այդ ավանդույթները... Բայց հայ եկեղեցին միշտ դիմակայել է ու պաշտպանել իր իրավունքները՝ սեփական անաղարտությամբ պահպանելով հայի ինքնությունն ու հայոց պետականությունը։
Վստահ ենք, որ Հայ առաքելական եկեղեցին կկարողանա կանգուն մնալ այժմ էլ, երբ նրա դեմ գործում է ստոր ու ապազգային ուժերի մի մեծ խառնակչախումբ՝ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորության գլխավորությամբ։

Կոչ ենք անում Հայաստանի բոլոր հայրենասեր ուժերին միավորվել և համատեղ ուժերով պաշտպանել ազգային հպարտության մեր վերջին բաստիոնը։
Արթուր Ասատրյան
Հայ խաչակիրների ազատագրական շարժման առաջնորդ
Հայտարարություն   Հայ խաչակիրների ազատագրական շարժման կենտրոնական գրասենյակը հավաստի տեղեկություններ է ստանում առ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմնակիցները ստեղծել են «Վարդանանք» անունով նոր
1 минута