1603 подписчика
Հարգելի հայրենակիցներ,
«Հայ խաչակիրների ազատագրական շարժման» և անձամբ իմ կողմից խորին ցավակցություն եմ հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Նաև մեր զորակցությունն ենք հայտնում և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորում ստացած մեր հայրենակիցներին։
Այս աղետն, հիրավի, ևս մեկ փորձություն է մեր ժողովրդի համար, որին մենք պետք է պատասխանենք մեր համախմբվածությամբ ու մարդասիրությամբ։
Ես առայժմ զերծ կմնամ կատարվածին գնահատականներ տալուց՝ հույս հայտնելով, որ համապատասխան մարմինները կիրականացնեն անհրաժեշտ քննություն և հասրակությանը կներկայացնեն համոզիչ եզրակացություններ։
Դա մեզ անհրաժեշտ է նախ և առաջ նրա համար, որ բացառվեն նման աղետները հետագայում։
Նաև մեր շնորհակալության խոսքերն ուղղենք փրկարարական աշխատանքներն իրականացնողներին, ողջ բժշկական անձնակազմին, քանի որ նրանց հաջող աշխատանքի շնորհիվ մենք ունենք փրկված կյանքեր ու ճակատագրեր։
Եւս մեկ անգամ իմ վշտակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ում ընտանիքներին է անդրադարձել այս սոսկալի պայթյունը։
Հարգանքներով՝
Արթուր Ասատրյան
«Հայ խաչակիրների ազատագրական շարժման» առաջնորդ
Около минуты
15 августа 2022