Տարոն Աջեմօղլու. «Հպարտ եմ իմ ստացածս բազմակողմանի ժառանգության համար» Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք առաջին հեռախոսազրույցի պատճենը՝ վերջերս համաշխարհային տնտեսության զարգացման բնագավառում երկու այլ տնտեսագետների հետ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի Տարոն Աջեմօղլուի հետ: Հարցազրույցը վարողը Ադամ Սմիթն է, Նոբելյան մրցանակների շնորհման կոմիտեի լրատվական ներկայացուցիչը, որ պարգեւի հայտարարությունից անմիջապես հետո կապվել է հայազգի գիտնականի հետ: Ուշադիր ընթերցողը կարող է մտովի զուգահեռներ անցկացնել Աջեմօղլուի եւ գործընկերների մշակած տեսության ու մեր երկրում շարունակաբար տիրող իրավիճակի միջեւ, մասնավորաբար՝ ինստիտուտալիզմի բացակայության, ժողովրդավարության հետընթացի, աղքատության բարձր տոկոսի եւ մեկ շնչին ընկնող ցածր եկամուտի (հնա) վերաբերյալ: Ամբողջ նյութը` այստեղ @azg_analytics | #Ազգ_շաբաթաթերթ
Ազգ | Azg
ԻԻՀ նախկին արտգործնախարար, Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի՝ Հայաստանի
իշխանություններին ուղղված 25 կետից բաղկացած քննադատական խոսքը, որի առանցքում TRIPP նախագիծն էր, կայծակնային արագությամբ տարածվեց բազմաթիվ իրանական լրատվամիջոցներում։ Դրան հետեւեցին նաեւ իրանական մամուլի արձագանքները։ Ամբողջ նյութը՝ այստեղ | #Ազգ_շաբաթաթերթ
«Արեւմտյան» եւ «Հարավային Ադրբեջանի» գաղափարները թուրք-ադրբեջանական օրակարգում
Որտե՞ղ է սկսվում եւ որտե՞ղ ավարտվում Ադրբեջանի Հանրապետության տարածքը: Միջազգային հանրությանը հայտնի է Ադրբեջանի Հանրապետության այն տարածքը, որը ձեւավորվել է Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991 թվականին (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի տարածքի, որը մինչեւ դրա բռնազավթումը եւ ՀՀ...
COP-17-ը, TRIPP-ը, նոր անհանգստություններ
Աշխարհում այնպիսի գործընթացներ կան հիմա, որ առաջ կզարմացնեին, իսկ հիմա իրողություն են եւ քննական հայացքի կարիք ունեն՝ Հայաստանի հետագան եւս նոր համատեքստում դիտարկելու համար։ Ֆրանսիայում, եվրոպական այլ երկրներում բողոքի գործողությունները, ձերբակալություններն ու լարվածությունը, ադրբեջանական դպրոցներում հիջաբի արգելքի առիթով Ադրբեջան-Թուրքիա հակասությունը /ո՞վ կպատկերացներ,որ երբեւէ Ադրբեջանից Թուրքիային կասեն՝ մի խառնվեք մեր երկրի ներքին գործերին, Թուրքիայի քաղաքացիների անցանկալի...
