Ասիայում նավթի գները նվազել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանակցությունները առաջընթաց են գրանցում, մինչդեռ Թեհրանը «ոչ թշնամական» նավերին թույլատրել է օգտվել Հորմուզի նեղուցի կարևորագույն նավագնացության երթուղուց, գրել է BBC-ն։ Բրենթ նավթի գինը նվազել է 5%-ով՝ հասնելով 99,29 դոլարի մեկ բարելի համար, մինչդեռ ԱՄՆ-ում առևտուր անող նավթի գինը նվազել է ավելի քան 5,5%-ով՝ հասնելով 88,41 դոլարի։ Թրամփը մարտի 24-ին հայտարարել է, որ պատերազմը...
Հայաստանն այսօր
Իրանն ԱՄՆ-ին կարևոր «նվեր» է մատուցել՝ կապված նավթի և գազի հետ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին խոշոր «նվեր» է տվել՝ կապված նավթի, գազի և Հորմուզի նեղուցի հետ, սակայն մանրամասներ չի հայտնել, գրել է ՏԱՍՍ-ը։ Ըստ Թրամփի՝ Իրանի մատուցած նվերը հասել է իրենց երեկ։ «Նրանք մեզ նվեր տվեցին, և այդ նվերն այսօր ժամանեց։ Դա շատ մեծ նվեր էր, հսկայական գումար, և ես չեմ...
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ դատավոր
Ազգային ժողովը մարտի 25-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր ընտրեց։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 67-ը։ Վարդանյանն ընտրվել է 67 կողմ, 0 դեմ ձայներով։ Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները քվեարկությունից առաջ դատապարտել են Վարդանյանի թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում՝...
Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ կարող է սկսվել իշխանությունների հրահանգով. ԶԼՄ
Իշխանությունների հրահանգով իրավապահները հնարավոր է քրեական վարույթ սկսեն «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դեմ, գրել է «Հրապարակը»։ Ըստ պարբերականի՝ Քննչական կոմիտեում վերաբացվել է քրեական վարույթը, որը վերաբերում է 2018 թվականի ընտրությունների ժամանակ «Ծառուկյան դաշինքի» կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» և «Ալյանս» կուսակցությունների միջև պետական ֆինանսավորման ոչ համաչափ բաշխմանը։ «Ալյանսի» նախագահ, հետախուզման մեջ գտնվող Տիգրան Ուրիխանյանը թերթին հայտնել է, որ այս...
ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել հակամարտության դադարեցման 15 կետից բաղկացած առաջարկը. NYT
ԱՄՆ իշխանությունները Իրանին հակամարտության դադարեցման 15 կետից բաղկացած ծրագիր են ուղարկել, գրում է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Առաջարկն արտացոլում է վարչակազմի ցանկությունը՝ հակամարտությունից ելք գտնել դրա տնտեսական հետևանքների ֆոնին», - ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ ամերիկյան կողմը ծրագիրն ուղարկել է Պակիստանի միջոցով: Մինչ այդ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին ասել էր, որ Իսլամական Հանրապետության նոր գերագույն...
