ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ Դոնի լայնարձակ տափաստաններում՝ Փռված են ահա՝ գյուղերն հայկական, Որ ղրիմահայ գաղթականները, Հիմնադրեցին՝ քրտինքով արդար: Թոփտի ու Չալթր, Փոքր ու Մեծ Սալա, Հինգերորդ գյուղն էլ կոչվեց Նեսվիթա, Իսկ Դոնի ափին՝ Նոր Նախիջևան, Հիասքանչ քաղաք՝ մեծ ու պատվական: Ժամանակների հողմերը հաղթած Անցել են դարեր ու պատմություններ, Ահա՝ նոր կյանքով ու գործով տարված, Ապրում են խաղաղ՝ սերունդները մեր: Ինչքան սեր, հարգանք, ջանք ու աշխատանք Կան այդ հայկական մեծ օջախներում, Որ սերունդները համարում են պարտք Եվ սիրով իրենց կյանքում ներդնում: Շենանում են տե՛ս, հայ գյուղերը մեր, Գեղեցկանում են, դառնում հիասքանչ Եվ հողի վրա, երկնքում մաքուր, Կա սերունդների՝ հիացմունքի կանչ: ԱՊՐԻ՛Ր, ՉԱԼԹՐ Տարիներ են անցել ահա՝ այն հնամյա օրերից, Երբ Ղրիմից եկած հայերն այս հողին ոտք դրեցին. Երկար-բարակ մտածելով ու վերջապես խնդագին՝ Որոշեցին ու հենց այստեղ՝ Չալթր գյուղը հիմնեցին: Տարիները՝ եկան, անցան ու շատ ջրեր հոսեցին, Մարդիկ եկան ու գնացին, բայց գործերը մնացին: Լավ գործերին ընթացք տրվեց՝ ծլեցին ու ծաղկեցին, Կենցաղային
Շողիկ Սիմավոնյանի բանաստեղծություններից՝ Մյասնիկյանի անվան շրջանի հոբելյանին
18 марта18 мар
8
3 мин