Հեքիաթ Հայկ Սողոմոնյանի բանահյուսական գրվածքներից
Сказка из записей фольклориста Айка Согомоняна на нор-нахичеванском диалекте
Թագավորին մեկը էրիկ-կնիկ կլան, ինքերն ալ կունենան մեկ հատ տղա: Ատ տղան ալ օրով-սհաթով կմեծնա: Վրայեն նայած՝ տեսոք, քաջ, ըռինդ է, համա մամբե կմեծնա, հիչ բան չիտե:
Տղան աշտըխ կտռիճի տարուքի հասավ նը, թագավորը տղին կարգելույին շարքը նայելու կբաշլայե, տղին ջուֆթ անելու թետերիք կլա: Սաղ տերութինին մեջը խաբեր կըփռե, որ թագավորը իժեն տղին դեյին խելքով-միտքով հարս կփընդռե: Նոմայ վար-վեր կլա, օր կանցնի, շաբաթ կանցնի, համա բանը չի հաջողվի, դարա հարս լալու աղջիկ չի գտնվի:
Մեկ օրըմ ալ թագավորը կըլսե, որ ֆելան, հեռու, փոքր գեղի մեջ կապրի խարիպ մաշդ, ադ մաշդն ալ ունի մեկ հատ աղջիկ՝ հեմը խելքավոր, հեմն ալ տեսոք: Աշխարքին երեսը մեկ հատ է:
Թագավորը կկանչե վեզիրին ու կասե.
— Ղըրկե ձիավոր, թող գտնուն իդա աղջիկանը և թո ասե իմիս հրամանս՝ հոս թող գա: Համա ինչ յայան թո լա, ինչ ալ ձիյով, ինչ վերեն թռչելեն, ինչ ալ գետինին վրայեն, ինչ ձեռքը բան թո լա (լոխմա, փեշքեշ), ինչ ալ պարապ, ինչ չիպլախ, ինչ ալ հագված:
Խրկից վեզիրը ձիավորին, որը գտավ աղջիկանը, ասաց թագավորին հրամանը, ինքը եկավ ետ:
Աղջիկն ալ ըռինդ միտք կանե՝ ինչես անիմ, որ թագավորին ասածին պես լա: Կբռնե մեկ հատ աղվենիկ կապոցքի մեջ կկապե՝ ասիկը փեշքեշը թո լա, մեկ հատա ավ ջեմ կանե, կծըքե վրան, կհեծնու թոփալ խոյան, կեշտա թագավորին:
2
Թագավորն ալ իժեն նազիր-վեզիրներուն հետ աղջիկանը ճամփան կնայի դա:
Կնայիս սրթեն մեկ հատ խարա կելլե: Կմոտկնա, կմոտկնա՝ ճուճուլի պես բան է, ինչ ձիավոր է, ինչ յայան, ինչ չիպլախ է, ինչ հալավով, (ինչ էրիմաշդ է, ինչ կինմաշդ): թագավորին ձիավորը համան ֆառխին գնաց. «Աղլը աղջիկն է վու», — ասաց:
Աղջիկը եկավ հասավ, կայնեցավ:
Թագավորը կհարցունու, թե վո՞վ է, վըտե՞ կեշտա:
«Ես թագավորին կանչած աղջիկն իմ», — կասե դա:
Թագավորը խիստ խաթի արմննալեն կհարցունու.
— Ինչի՞ համար սիպես հագված իս յա:
Դուն ինքտ ադպես ասիլ էիր, թագավորն ապրած կենա,- կպատասխանե աղջիկը, — որ ես գամ ինչ ձիյով, ինչ յայան՝ հանա քեզի թոփալ խոյանը: Հալավս ալ ասածիտ պես է: Աս ալ քեզի փեշքեշը, — ասաց:
Թագավորն ալ ձեռք կերկնցունու, աղջիկը կապոցքը առնում դեյին, կապոցքին մեջեն աղվենիքը կթըռչի երկինք: Շտե կեզի՝ հեմը բերից փեշքեշը, հեմը՝ չէ:
Թագավորը հասկցավ, որ աս աղջիկը զենկին խելքով աղջիկ է, նես գալաջիյի կանչից: Շարեցին դրաբեզը, նստան կերան-խմեցին: Թագավորը հավնեցավ աղջիկանը և ասաց.
— Դուն եղիր իմիս տղիս կնիկ:
— Շատ կարելի է ադ բանը, — ասաց աղջիկը, — համա մեմը առջինը տղիտ տեսնում, գալաջի անինք, մեմ ալ կնայիս, կընշանվինք ալ:
Թագավորը խունդումով կկանչե տղին: Տղան կուգա սուս ու փուս կկայնի, կնայի: Աղջիկը աս կասե, ան կասե, համա տղան օրնավոր գալաջի չիտե: «Սիկը թագավորի տղա կլա՞, դռոգջի’ է վու: Ես դարա հետ կըգարկվի՞մ, — միտքեն կանցունու աղջիկը:
3
— Սիրուն աղջիկ, — կասե թագավորը , — սաղ թագավորութինըս, ունեցած բանս դարանն է: Հրաման արա նշանվե հետը: Մեկ հատ ալ բան՝ սա ժեք հատ կծիկ մանածեն անպես բան բանե, որ սաղ իմիս տերութինիս մաշդոցը օգտի:
— Ադ ես կլամ, թագավորն ապրած կենա, միայն մանելու-բանելու թախմներս տունը թողուցիլ իմ: Համա ատիկը, հայտը, բան չէ, զարար չունի: Հանա տղատ թո խոշտե բանելու թախմները, ադ ժամանակ դհա կարելի է նարա կնիկ լալ: Համա էկեր չիխոշտենը, ես նարա կնիկ չիմ լա:
Թագավորին տղան բաշլայից չափալամիշ լալու, խոշտելու հալեքեթ անելու, համա բան չի խոշտվի: Թագավորին մազը աշտըխ ջիփ-ճերմակ եղավ տղին դեյին, մամբե տղան ինչ իլիկ խոշտելու, ինչ ալ գալաջիի հախեն եկավ: Մեկ խոսքով աղջիկանը սըպտռծուց ձեռքեն: Մնաց կենե բարկենանքեն մնացած խոռոզի պես:
Աղջիկն ալ գնաց իժեն տունը: Մեկ հատ խարիպ, համա խաթի աշխատասեր տղի հետ նշանվեցավ, ընտանիք կապից և խաթի ըռինդ, իժենց սիրտերու գորա ապրեցան:
Հապա՝, ալայ կլորը պոռտակալ չի լա, անոր մեջը խնձոր ալ կլա, տանձ ալ և ուրիշ բաներ ալ:
Հեքիաթ Հայկ Սողոմոնյանի բանահյուսական գրվածքներից, նվիրված Լենինավանի հիմնադրման 100-ամյակին։
Հավաքագրումը՝
Մեռոն սարկավագ Հայպարյան։