Найти тему
Арма-Вир

Gayane Logic (GL4) Քառահիմնային տրամաբանություն:

Quaternary logic MVL.

© Martirosyan Hovhannes

Դժվար է պատկերացնել ինֆորմացիոն, տեխնոլոգիաների ապագան դասական
երկհիմնային (բուլյան) համակարգում: Առավել ևս, երբ հիմա արդեն, գոյություն ունեն ոչ դասական տրամաբանության իրացումներ և մոդելներ: Սկզբնական շրջանում, ուսումնասիրելով տրամաբանության խնդիրները, տրամաբանությանը դիտարկել եմ որպես հումանիտար գիտություն, փիլիսոփայութունից առանձնացած առարկա: Միանգամից առաջանում է հարց. «Իսկ գույություն ունի՞ ոչ հումանիտար տրամաբանություն»:
Իհարկե, գոյություն ունի, եթե դիտարկենք տրամաբանությանը, սարքավորումներին
և ծրագրերին «մտածել» ստիպող օպերանդների և օպերատորների համակարգ:
Լրիվ տրաբամաբանական է նաև այն հարցը, «Արժե՞ համակարգիչների հիմքում դնել ոչ
հումանիտար տրամաբնությունը»: Կարծիքները կարող են տարբերվել, կախված նրանից, ինչ տեխնոլոգիայի վրա է հիմնված հաշվողական կամակարգը: Օրինակ՝ քվանտային, օպտիկական, քիմիա-օրգանական, և այլն:
Կարևոր է նաև հաշվի առնել ինչ խնդիրների լուծման (նպատակով) համար է ստեղծվում տվյալ համակարգիչը: Նրա հաշվարկների որ մասն է փոխարկվելու մարդկային լեզվին, և ինչ արդյունավետությամբ: Ու ևս այլ հարցեր:

Ծանոթանալով տրամաբանությանը, նույնիսկ նախնական վիճակում,
երևում է, որ դասական տրամաբանությունը չի համապատասխանում ողջ իրականության ճանաչմանը: Ինտուիտիվ մակարդակում առաջանում են հարցեր,անորոշության, կամ ճշմարտության և ստի միջակայքում ընկած աստիճանների մասին: Կա'մ, ինչպես հասկանալ բացարձակը, պայմանականը
կամ պատահականը: Ժամանակի գործոնը, երբ ինչ որ դատողություն երեկ ճիշտ էր,
այսօր կարող է լինել սխալ: Եվ նման բազմաթիվ հարցեր:
Այստեղ նպատակ չեմ դրել հիշատակել այն բոլոր հարցերն ու խնդիրները, նրանց
լուծումները, որոնց մասին երկար եմ մտածել: Նախ, շատ խնդիրներ ու հավանական
լուծումներ արդեն մոռացել եմ: Երկրորդ՝ բոլորին չե, որ դարձրել եմ խորը
ուսումնասիրման առարկա: Երրորդ, չեմ ցանկանում ծանրաբեռնել ձեզ, բազում
փնտրտուքներովս:
Առանձնացրել եմ երկու համակարգ, որոնք ունեն էական տարբերություններ: Սրանք
օպերատորների և օպերանդների կամային կամ պատահական համակարգեր չեն: Ոչ էլ նրանց հիմնական էությունը ինքնահամաձայնեցումն է: Բայց, սկզբնական շրջանում համաձայնեցրել եմ բինար տրամաբանության հետ, զուտ պրակտիկ նպատակներով: Որպիսի կիրառելի և փորձարկելի լինի դասական համակարգիչներում, դասական օպերատորների օգնությամբ:

Ինչո՞ւ է դասական բուլյան (binary) համակարգը եղել և մնում թվային տեխնիկայի մոնոպոլ հենքը: Թեև, ոչ դասական տրամաբանության սաղմերը մենք տեսնում էնք Արիստոտելի մոտ:
Լեոնարդո Ֆիբոնաչչու մոտ տեսնում ենք եռահիմնային տրամաբանության արդյունավետ կողմերի նկարագրությունը: Կամ 1840 թվականին Թովաս Ֆլոուերի կողմից, Անգլիայում, ստեղծված եռահիմնային հաշվողական մեքենան:
1947 թվականին Միացյալ Նահանգներում Ջոն ֆոն Նեյմանի աշխատություններում հպանցիկ հիշատակվում է եռահիմնային տրամաբանությունը: ԽՍՀՄում բանը հասավ եռահիմնային համակարգիչների սերիական արտադրությանը՝ որտեղ իր մեծ ավանդը ուներ Նիկոլայ Պետրովիչ Բրուսենցովը: Նշենք նաև 1973 թվականին ԱՄՆում ստեղծված Ternac եռահիմնային համակարգչի էմուլյատորը, իսկ 2008 թվականին,
եռահիմնային տրամաբանության հենքով TCA2 version v2.0 համակարգիչը:

Այս ամենի հետ միասին, պետք է նշել, որ անցյալ դարը նաև տրամաբանական համակարգերի բումի շրջան էր, բայց մինչ այժմ, «միանձնյա տիրակալը» մնում է երկհիմնային բուլյան համակարգը: Երկու ամենածանրակշիռ պատճառները ֆիզիկատեխնիկական և ավանդույթի պատճառներն են: Ոմանք կարող են չկիսել մեր կարծիքը, և ծանրակշիռ պատճառ ընդունել երկհիմնային տրամաբանության
պարզությունը և հեշտ ընկալելիությունը: Բայց մեր կարծիքով՝ տվյալ ոլորտը
բարձրակարգ ինտելեկտուլների պակաս չունի:
Տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացը փոփոխություններ է բերում ինֆորմացիայի հաղորդման, պահպանման և մշակման պրակտիկայում և հնարավորություններում, տարբեր հաջողություններով: Հաղորդման լարային ոլորտում վաղուցվանից լիդեր է օպտիկական կապը: ինֆորմացիայի պահպանման ոլորտում նման հաջողություններ չենք գրանցել: Իսկ որոշ հաշվարկների ոլորտում իրենց ուրույն տեղն են գրավում քվանտային տեխնոլոգիաները: Այս ամենից հետ չեն ցանկանում մնալ մաթեմատիկոսներն ու տրամաբանները, առաջարկելով նոր մաթեմատիկատրամաբանական համակարգեր:

Ինչպես նախկինում նշել եմ, սկզբնական շրջանում հետաքրքրվել եմ տրամաբանությամբ, հումանիտար և փիլիսոփայական տեսանկյունից: Իսկ դրանից հետևում է, որ տրամաբանկական համակարգերին տեսել եմ մարդկային մտածողության պրակտիկայից, որն էլ իր հերթին զարգացել մարդու սովորական աշխարհում, այլ ոչ թե, ինչ-որ քվանտային, էլեկտրոնային, քիմիական, օպտիկական կամ այլ աշխարհում:
Թեև, նշածս ֆիզիկական, քիմիական երևույթների միջոցով կարելի նկարագրել մարդու առօրյա ու
պատմական աշխարհը, բայց մեր լեզուն և մտածողությունը ձևաավորվել են մարդու պատմական սովորական աշխարհում, և ազդում իրար վրա պատմականորեն այս աշխարհի պայմաններում: Սկզբնական շրջանունում ցանկանում էի ամեն ինչ սեղմել եռահիմնային տրամաբանության (ternary logic) շրջանակներում, և Gayane Logic-ը կառուցել, որպես եռահիմնային դիսկրետ համակարգի ածանցյալ: Տրամաբանական երրորդ տարրը պիտի լիներ ինչ-որ, անորոշ վիճակ (0,?,1), կա'մ, հակադրությունների արանքում պասսիվություն (-1, 0, 1): Հետո էլի գաղափարներ,
որոնք շատ էին հեռանում այսօրվա դիսկրետ մաթեմատիկաներից,և նրա ապարատային կիրառման հնարավորություններից:
Եւ ինչ-որ մի շրջանում նպատակահարմար գտա կիրառել անխուսափելության տարրը: Բայց այտեղ, բացասական իմաստով: Այսինքն անխուսափելի ՈՉ-ը, անհնարը, բացարձակ սուտը, և ստացվեց մոտավորապես (!x, -x, x):
1) !x: x-ը սխալ է, և նաև անհնար է: Բացառվում է x:
2) -x: x-ը սխալ է, բայց կարող էր նաև ճիշտ լինել:
3) x: x-ը ճիշտ է:
Այս համակարգը օգնեց բազմությունների հետ աշխատելիս, բայցևայնպես նույնիսկ ինտուիտիվ մակարդակում երևում էր որ բաց է մնում անխուսափելիությունը: Անխուսափելի ՈՉ-ը, (բացառումը, անհնարինությունը) չուներ իր երկվորյակին, անխուսափելի ԱՅՈ-ին: Եվ ճշմարտության ստատուսին ավելացավ անխուսափելիության ստատուսը:
Եվ երկու ստատուսներն իրենց 0 և 1-ով բավական հարմար են օգտագործել դասական
համակարգիչներում, որպես երկու բիթ:
00, 01, 10, 11
Եվ այսպես, ստիված եղա համակերպվել երեքից ավել քառահիմնային տրամաբանությանը:
Եթե դասական բիթը կարող է ունենալ մաքսիմում երկու ունար օպերատոր,
որից միայն մեկն է օգտագործվում՝ ինվերսիան: Եռահիմնային տրամաբանությունը
արդեն ուներ հնարավոր 27 ունար օպերատոր: Քառահիմնայինը ունենում է հնարավոր
256 ունար օպերատորներ: Ծրագրավորման լեզուներով ռեալիզացնելիս պրակտիկորեն երևացին զույգ և կենտ հիմքերով դիսկրետ համակարգերի առավելություններն ու թերությունները:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով շատ գործոններ կանգ առա քառահիմնայինի վրա, որին հետագայում հաջորդեց վեց հիմքով տրամաբանությունը, որը փիլիսոփայորեն, պրակտիկորեն ավելի ամբողջական է արտահայտում մեր աշխարհը, և չի անտեսում քվանտային երևությներին:
Բայց վեցիմնային GL6 համակարգի մասին խոսելը դեռ վաղ է, իսկ մենք մոտեցանք
GL4 (Gayane Logic 4) համակարգին:

Հեղինակ՝ Մարտիրոսյան Հովհաննես:
Gayane Logic Facebook.
Gayane Logic Yandex Dzen
E Mail: oganmart1980@gmail.com

PDF GL4