Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած #շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 28-ին` ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծանր: #ՀՀ ԶՈւ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել էր:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հակառակորդի կողմից վիրավորում ստացած Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել. ՊՆ
29 мая 202229 мая 2022
13
~1 мин