Найти в Дзене
Armenia Today

Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի

Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի. շուրջ 700 հա հողատարածք կպաշտպանվի աղետալի կարկուտից։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսվող աշխատանքները կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանից:

Ծրագրի շահառուների թիվը 4141 է:

Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Արմավիրի մարզպետարան #Հակակարկտային կայան