Մեզ, համատարած, փորձում են սովորեցնել, թե ինչպես ազատվել անհարմար մարդկանից, ովքեր անհարմար հարցեր են բարձրացնում: Այդ տենդենցը՝ ազատվել այն ամենից, ինչն անհանգստություն է պատճառում, աստիճանաբար ավելի բուռն ընթացք է ստանում: Բազմաթիվ հոգեբաններ պնդում են, որ անհրաժեշտ է սահմանել անձնական սահմաններ և առաջնորդվել սեփական հարմարավետությամբ: Սովորաբար փորձում են սովորեցնել, թե ինչպես խուսափել անհարմար հարցերից, ինչպես ֆիլտրել շրջապատը անհարմար մարդկանցից կամ պատասխանել այնպես, որ դիմացինն այլևս չհամարձակվի նմանատիպ հարցեր ուղղել: Իսկ ես ցանկանում եմ ասել, որ մեզ, իրականում խիստ անհրաժեշտ են անհարմար մարդիկ՝ իրենց անհարմար հարցերով, քանզի հենց այդ հանգամանքն է նպաստում մեր պրոգրեսին: Ուզում եմ ասել, որ անհարմար մարդիկ և անհարմար հարցեր գոյություն չունեն: Փոխարենը՝ կան հարցեր, որոնց ինքներս համարձակություն չենք ունենեցել պատասխանելու: Կան վախեր, արդարացումներ և փախուստ՝ ինքներս մեզանից: Եթե ինչ-որ մեկը քեզ այնպիսի հարց է տվել կամ հայտնել կարծիք, որ ներքին դիսկոմֆորտ է առաջացնում, ճնշում