Найти в Дзене
Armenia Today

Աննա Հակոբյանն այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, տեսակցել կենտրոնում գտնվող երեխաներին։

«Առողջություն մեր բոլոր բալիկներին։ Արյունաբանական կենտրոնում բուժվող այս երեխաների մայրիկներին մի խնդրանք ունեի միայն՝ որքան էլ դժվար է իրենց համար, հատկապես երեխաների ներկայությամբ անընդհատ չարտասվեն, հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են։

Մեր մեծերի իմաստուն խոսքերից մեկն ասում է. «Լացը լաց է բերում»։ Գիտեմ, որ անմարդկային դժվար է, բայց եկեք փորձենք հետեւել իմաստուններին», - գրել է նա Facebook-յան իր էջում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում