Найти тему
Armenia Today

Իլոն Մասկի անունից գովազդվում է Tesla X հարթակը՝ փորձելով ներգրավել ՀՀ քաղաքացիների միջոցները․ ԿԲ

Վերջին շրջանում տարբեր սոցիալական հարթակներով գործարար Իլոն Մասկի անունից գովազդվում է Tesla X հարթակը, որը կեղծ տեղեկությունների հիման վրա հանդես է գալիս արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) և ներդրումային ծառայությունների հրապարակային առաջարկով՝ փորձելով ներգրավել ՀՀ քաղաքացիների միջոցները: Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը։

«Հայաստանի Հանրապետությունում արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) հրապարակային առաջարկով կարող են հանդես գալ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված ազդագրի կիրառմամբ, իսկ ներդրումային ծառայությունների առաջարկով՝ բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձինք: Մինչդեռ գովազդվող անվամբ որևէ անձ ՀՀ կենտրոնական բանկի կողմից չի լիցենզավորվել, ինչպես նաև արժեթղթի ազդագիր չի գրանցվել:

Համապատասխանաբար հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին չվստահել ձեր գումարները ՀՀ կենտրոնական բանկի կարգավորման և վերահսկողության դաշտից դուրս գտնվող որևէ անձի (անձանց):

ՀՀ կենտրոնական բանկը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն կամ խորհրդատվություն տրամադրել ՀՀ քաղաքացիներին, ինչի նպատակով Ձեր հարցերը կարող եք ներկայացնել secretariat@cba.am էլեկտրոնային հասցեով»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում