Найти тему
Հայաստանն այսօր

Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Ոսկու շուկայի» աշխատանքները դադարեցվել են

Ոսկու շուկայի» աշխատանքները դադարեցվել են: Այդ մասին տեղեկանում ենք ՔՏՀԱ տեսչական մարմնից։ «Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում ՔՏՀԱ տեսուչները  Երևան, Մ․ Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքներ դադարացնելու որոշում են ընդունել։

«Այդ շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաշվի առնելով  նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել  ամբողջությամբ դադարեցնել «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում