Եղիշե Չարենց _Նավզիկե_ - Կարդում է ՀՀ Վաստակավոր Արտիստ Ալբերտ Սաֆարյանը
Գուրգեն Վրեժի Մելիքյան - հայ լեզվաբան, արևելագետ, իրանագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր․․․
Գուրգեն Վրեժի Մելիքյան (դեկտեմբերի 14, 1936, Իրան), հայ լեզվաբան, արևելագետ, իրանագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ (1996) Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 14-ին Իրանի Աբադան քաղաքում։ Ավարտել է Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» և Աբադանի «Ադաբ» հայկական դպրոցները։ 1958 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը, որն ավարտել է 1962 թ...
Սիամանթո ՄԱՀՈՒԱՆ ՏԵՍԻԼՔ Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ… Քաղաքներուն մէջ եւ քաղ աքներէն դո՛ւրս, Եւ բարբարոսներն արիւններով կը դառնան, Մեռելներուն ու ոգեվարներուն վրայէն, Ագռաւներու բազմութիւններ կ՚անցնին վերերէն, Արիւնոտ բերաններով ու գինովի քրքիջներով… Ցամաքահով մը կիսամեռները զայրոյթով կը խեղդէ, Ու պառաւներու անձայն կարաւաններ Շտապով կը փախչին լայն ճամբաներէն…։ Գիշերին մէջէն արիւններուն ալիքը կը բարձրանայ, Ծառերուն հետ շատրուաններ ուրուագծելով, Ու ամէն կողմէ սոսկումով կը սուրան հալածուած՝ Նախիրները հրդեհուող ցորեաններուն մէջէն… Փողոցներուն մէջ մորթուած սերունդներ կը տեսնեմ Եւ ամբոխներ անպատմելի սրածութենէ դարձող, Արեւադարձային տաքութիւն մը կը բարձրանայ Հրդեհի տրուած ազնուական քաղաքներէն… Ու մարմարի ծանրութիւնով իջնող ձիւնին տակ Աւերակներուն եւ մեռելներուն մենութիւնը կը մսի. Օ՜, մտիկ ըրէ՜ք սա սայլերուն ճռնչիւնն ահաւոր, Իրենց վրայ դիգուած դիակներուն տակ, Ու սգաւոր մարդերուն աղօթքներն արցունքոտ, Որ կածանէ մը դէպի համայնափոսերը կ՚երկարին. Մտիկ ըրէ՜ք հոգեվարքներուն ձայները վերջին, Հովին հարուածներուն մէջ, որ ծառերը կը ջարդէ, Օ՜, մի՛ մօտենաք, մի՛ մօտենաք, մի՛ մօտենաք, Չըլլայ որ մօտենաք գերեզմանոցներուն եւ ծովուն, Կարմիր ջուրերուն վրայ նաւեր կը նշմարեմ հեռուն, Մեռելներու կուտակումներ անոնց մէջ կան, Ու ցաւէն գալարուող ալիքներուն վրայ Գանկեր ու սրունքներ ինծի կ՚երեւան… Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մէջ, Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ… Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք Մահաձայն ոռնումը զարհուրեալ շուներուն, Հովիտներէն ու գերեզմաններէն ինծի հասնող, Օ՜, պատուհանները փակեցէ՛ք ու աչքերնիդ ալ, Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…։
Հովհաննես ԹումանյանԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն է տալի. — Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ... Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։ Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց... Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է. — Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը... Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է բարձրանում. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց... Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է — Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք ուտեմ, պրծնեմ դրանից։ Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ... Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի. — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ... Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է. — Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ... Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է. — Նեդ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ... Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։ Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։ Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի. — Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ... — Զարկե՛ք...— հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են թագավորի փորը պատռում։ Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի. — Ծուղրուղո՜ւ...