«Կայուն խաղաղություն Բաքվի հետ» ու «հաղորդակցությունների բացում՝ օգուտով և առանց զոհերի». Սամվել Կարապետյանի տեսլականը
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարել է Հայաստանին աշխարհաքաղաքական զոհի կարգավիճակից հանելու իր մտադրության մասին: Այս մասին ասվում է գործարարի 9-րդ ուղերձում, որը նա հղել է կալանավայրից իր պաշտպանների միջոցով: Ուղերձում Կարապետյանը ներկայացրել է երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր տեսլականը: Նա ընդգծել է Բաքվի հետ կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանային հաղորդակցությունները Հայաստանի համար բարենպաստ պայմաններով բացելու կարևորությունը: Կայուն խաղաղություն...