ԴՈՒ ՄԵՐ ԵՐԳԻ ՎԵՀԱՓԱՌՆ ԵՍ
Երգ սիրեցեք կյանքի բոլոր վայելքներից ավելի, Երգն է բուժիչ բալասանը, անդնդախոր ցավերի, Երգ հուսացեք, առանց երգի՝ վիշտն աշխարհը կավերի… — Սարմեն, «Կտակ» բանաստեղծությունից Այս դժվարին ժամանակներում, երբ երկրում պատերազմ է ընթանում, և ժողովուրդը լարվածության մեջ է, խորհուրդ եմ տալիս լսել ԵՐԳՈՑ ՊԱՀԱՊԱՆ՝ Կոմիտասի երգերը։ Երգը միշտ մխիթարել է, ուժ ու հույս է տվել հայ մարդուն, բուժել է թախծոտ հոգիները և մթության մեջ ընկած մարդուն դեպի լույսն է տարել։ Կոմիտասը հսկայական մշակութային երևույթ է, մեր ինքնության...