Найти тему
25 подписчиков

В ответ на пост

❗❗«Հրայր Թովմասյանի գործով դատավոր Գրիգորյան Տաթևիկի (Նիկոլի Շոու Տաթո) կենսագրությունից հետաքրքիր դրվագների մասին ենք տեղեկացել:

🟡Պարզվում է՝ Շոու Տաթո  2009-ին ավարտել է  2007-ին փակված (!) Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետը: Եվ հետո. այս բուհը հեռակա ուսուցում չի ունեցել, այսինքն՝ այս դատավորն առկա ուսուցմամբ է սովորել:

🟡Ինչպե՞ս է օրիորդն ուսմանը զուգահեռ 2005-2006–ին զբաղեցրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի, 2007-2008-ին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի, իսկ 2008-2009-ին՝ Երևանի քրեական դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

🟡Ավելին, պարզվում է՝ այս բուհը ՀՀ-ում հավատարմագրված չէ, ասել է թե Շոու Տաթոն իրավաբան չէ, հետևաբար իրավունք չուներ դատավոր դառնալ։ Ոչ թե իրավունք չուներ, ընդհանրապես իրավունք չուներ: Այս հանգամանքը ժամանակին չի վրիպել  ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ջհանգիրյան Գագոյի աչքից, որը Շոու Տաթոյին առաջարկել է լուռ դիմում գրել ու հեռանալ:

🟡Բայց հետո Գագոն ու Շոու Տաթոն համաձայնության են եկել. Գագոն լռում է, Տաթոյին էլ ինչ ասեն՝ հղի ոչխարի հեզությամբ անում է։ Այս համաձայնությունը Գագոն կտակել է Անդրեասյան Կարենին։ Այսինքն՝ Շոու Տաթոյի պոչը ազգադավի ոտքի տակ է, և անում է այն, ինչ հրահանգում են: Մենակ մի բան չի հաշվարկել Շոու Տաթոն. օրը գալու է՝ «կալանքի թագուհի» Արուսիկին երնեկ է տալու». Կանչ տելեգրամ ալիք
В ответ на пост ❗❗«Հրայր Թովմասյանի գործով դատավոր Գրիգորյան Տաթևիկի (Նիկոլի Շոու Տաթո) կենսագրությունից հետաքրքիր դրվագների մասին ենք տեղեկացել:  🟡Պարզվում է՝ Շոու Տաթո  2009-ին ավարտել է  2007-ին
1 минута