Найти тему
25 подписчиков

🔹Այսօր Ծաղկաձորում կապարակնքել են Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցը


📌Պողոսյանի հիմնադրած «Հայոց Համազգային միասնություն» կուսակցության անդամ Հայկ Ստեփանյանը պատմում է, որ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է արել հյուրանոցում, հայտնաբերել խախտումներ․ «Արձանագրել են խախտումներ, և ժամանակ չեն տվել, որ այդ խախտումները վերացվի, դրա փոխարեն որոշում են կայացրել փակել հյուրանոցը։ Ակնհայտ է, որ իշխանական ռեպրեսիվ ապարատն է գործի դրված։

📌Դիմել ենք դատարան 1 շաբաթ առաջ, դատարանը պարտավոր էր 7 օրվա ընթացքում վարույթ ընդունել, անհեթեթ մեկնաբանություններով, թե իբր ծրագրային խնդիրներ կան դատարանում, դատարանը որևէ նիստ չի հրավիրել և այդպիսով թույլ է տվել, որ հյուրանոցը փակեն»։
🔹Այսօր Ծաղկաձորում  կապարակնքել  են Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցը  📌Պողոսյանի հիմնադրած «Հայոց Համազգային միասնություն» կուսակցության անդամ Հայկ Ստեփանյանը պատմում է, որ ...
00:41
Около минуты