Найти в Дзене
26 подписчиков

❗️❗️❗️Բրիտանացի նախարարի սկանդալային հայտարարությունը


Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին իր բլոգում պնդել է, թե Ադրբեջանը «ազատագրել է» Լեռնային Ղարաբաղը:

Սա այն բացառիկ դեպքերից է, երբ այս պաշտոնյան անկեղծորեն արտահայտել է Արցախի հարցում արևմտյան մտադրությունները:

Արևմուտքի կոնսենսուսն Արցախի հարցում եղել է հենց նրա հայաթափությունը:

Խնդիրն ամենևին այն չէ, որ Արևմուտքը հայ ժողովրդի թշնամին է:

Խնդիրը արևմտյան շահերն են, որոնք ուղղված են տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացմանը: Արցախի հայաթափությունը Արևմուտքին մոտեցրել է իր նպատակի իրականացմանը:

Հիմա պատկերացրեք, թե Հայաստանի հայտնի շրջանակներում ինչպիսի աղմուկ կլիներ, եթե Լամի խոսքերը հնչեին Լավրովի շուրթերից:

Գրում է Սուրեն Սուրենյանցը
Около минуты