25 подписчиков
620 հազար դոլար՝ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի համար
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝
«Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի համար, որը նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 17-20-ը, արդեն ծախսվել է 242 մլն 399 հազար դրամ, որը հավասար է 620 հազար ԱՄՆ դոլարի։ Օրինակ՝ նշված գումարով Նիկոլ Փաշինյանը կկազմակերպեր երկօրյա 16 հեծանվավազք Սեւանի շուրջբոլորը եւ նույնքան անգամ կհնչեցներ՝ կեցցե՛ հեծանիվը։
Սրան զուգահեռ Հայաստանում նախապատրաստվում են անցկացնել ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը, որի համար հատկացվել է 151 մլն դրամ՝ գրեթե 380 հազար դոլար։
Երկու համաժողովի կազմակերպչական հարցերով զբաղվելու է «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ն։
Около минуты
6 сентября 2024