Найти тему
25 подписчиков

Ինչպես Աշտարակի քաղաքապետն ու մարզպետը օգնեցին կալանավորել «քրեականներին»


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները իջել են իրենց «բարձունքից» եւ գնացել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տուն ու օգոստոսի 26-ին տեղի ունեցած միջադեպի գործով պարզաբանումներ պահանջել:

Հիշեցնենք՝ համերգի ժամանակ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը «օրենքով գողի» զարմիկի հետ վիճաբանության մեջ են մտել, երբ վերջինս պատվիրել է երգ՝ «Вот такая доля воровскаяа»-ն։

Մարզպետ Մովսիսյանը, սակայն, իրավապահներին երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել:

Հատկանշականն այն է, որ իրավապահները «օրենքով գողի» զարմիկին շտապ բերման ենթարկեցին, իսկ ահա ՔՊ-ի «սրտի» պաշտոնյաները՝ ի դեմս Արագածոտն մարզպետի եւ Աշտարակի քաղաքապետի, կրկին մնացին անպատիժ։
Ինչպես Աշտարակի քաղաքապետն ու մարզպետը օգնեցին կալանավորել «քրեականներին»  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները իջել են իրենց «բարձունքից» եւ գնացել...
Около минуты