Найти тему
25 подписчиков

⚡️⚡️⚡️«Անմեղը»


«ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել»,- Արցախի կործանման պատասխանատվության սլաքները փորձում է այլ ուղղությամբ տանել Փաշինյանը:

Մյուս կողմից, Փաշինյանը դարձյալ կրկնեց, որ ԵԱՀԿ Լիսաբոնի 1996-ի գագաթաժողովից հետո այլևս ԼՂ խնդիր չկա:

Մի կարճ դրվագում Փաշինյանը փաստորեն Արցախի կործանման երկու «պատասխանատու» նշանակեց՝ ակնհայտորեն հակասելով ինքն իրեն:

Փաշինյանին հիշեցնեմ՝ Արցախի կործանման անշրջելի գործընթացը սկսվեց 2022թ-ի Պրահայի քառակողմ հայտարարությամբ, երբ Փաշինյանը առանց վերապահումների ճանաչեց ԼՂ-ն ունիտար Ադրբեջանի մաս: Հենց Փաշինյանը 2022-ին դրեց ԼՂ խնդրի վերջակետը՝ աշխարհին ազդարարելով, որ ԼՂ խնդրում այլևս վեճ չունի Ադրբեջանի հետ: Այս դրվագը ճակատագրական դարձավ Արցախի համար:

Սուրեն Սուրենյանցի էջից
Около минуты