27 подписчиков
Այսօր Բաքվի բանտում իր գաղափարակից ընկերների հետ ապօրինի անազատության մեջ պահվող և խոշտանգումների ենթարկվող քաղբանտարկյալ Բակո Սահակյանի ծննդյան օրն է, որն այս տանջալի բանտարգելության և հայրենազրկման է մատնվել միմիայն իր ազգային պատկանելության ու հանուն Հայոց Արցախի անկախության և անվտանգության մղած իր պայքարի պատճառով։ Շնորհավորո՛ւմ եմ Բակո Սահակյանին՝ մաղթում նրան քաջառողջություն և իր բախտակից պայքարող ընկերների, հանուն հայրենիքի կռված ու թշնամու բանտերում կեղեքվող հայորդիների հետ ազատ արձակվելու, Հայաստան գալու հնարավորություն և այնուհետև Արցախ վերադարձ՝ միասին։ Համոզված եմ, որ Բակո Սահակյանի համար ևս այսուհետ Հայաստանի և Արցախի վերամիավորումը միակ ճշմարիտ ռազմավարական ճանապարհն է։ Հուսաբեր տարեդարձ, Բակո Սահակի։
Գրում է Նարինե Դիլբարյանը
Около минуты
30 августа 2024