Найти тему

🎓 ԵՐԵԿՈ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ


Երեկո է Երևանում՝
Լույսերի պար, գույներ պայծառ,
Ննջում է մեր քաղաքը մայր,
Սոսափում են տերև ու ծառ։

Երեկո է Երևանում՝
Մեր քաղաքում հրաշափառ,
Սիրող սրտեր գրկած իրար,
Բազում հույզեր, շենքեր հազար։

Երեկո է Երևանում՝
Բայց քնած չեն շատերը դեռ,
Գործեր կան դեռ արած-չարած,
Բյուր երազանք, տեսիլք, պատրանք։

Երեկոներ պիտի իջնեն
Ու ավետեն կյանք ու մայիս՝
Հույսի, լույսի, սիրո քաղաք
Հավերժական Երևանիս։

Levon S. Galstyan
🎓 ԵՐԵԿՈ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ  Երեկո է Երևանում՝ Լույսերի պար, գույներ պայծառ, Ննջում է մեր քաղաքը մայր, Սոսափում են տերև ու ծառ։  Երեկո է Երևանում՝ Մեր քաղաքում հրաշափառ, Սիրող սրտեր գրկած իրար, Բազում...
Около минуты