25 подписчиков
Հայաստանի Հանրապետության համար չպետք է լինի հակա-ներով արտաքին քաղաքականություն։ Հայաստանը պետք է վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ իր նախկին կարգավիճակին։ Հայաստանն աշխարհաքաղաքական ուժերի թատերաբեմ դարձնելը մերժելի է ու անընդունելի։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի ուժային կենտրոնների շահերի համադրման, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու միջոցով։
Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնամուխ լինի գործընկեր, դաշնակից պետությունների հետ հարաբերությունների վերականգնմանն ու խորացմանը, միաժամանակ պատրաստակամ լինելով նոր հարաբերություններ ու նոր բարեկամներ, դաշնակիցներ ձեռբերելուն։
Այս ամենի հիմքում պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական շահը, հայկական օրակարգը։
Բագրատ Սրբազան
Около минуты
26 августа 2024