25 подписчиков
Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի և Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը վատթարացել է
«Ժողովուրդ» օրաթերթի խիստ իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Լևոն Մնացականյանի մոտ շաքարային դիաբետի լուրջ խնդիրներ են առաջացել․ հիվանդությունը Բաքվի բանտային պայմաններում ավելի է սրվել։
ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ արյան ճնշման ու սրտանոթային լուրջ խնդիրներ ունի:
Հացադուլի ու պահման վատ պայմանների պատճառով Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը եւս վատթարացել է: Իսկ Արայիկ Հարությունյանն իր հարազատների հետ խոսակցության ժամանակ հասկացրել է, որ հույսները կտրեն իրենց վերադարձի հետ կապված ու ապրեն առանց իրենց:
Около минуты
8 августа 2024