10 подписчиков
Սպարտակ Ղարաբաղցյան
🇦🇲Սասունցի ավագ ընկերս, որն արդեն շուրջ տաս տարի է լքել է երկրային կյանքը, խորհրդի, թե պատվիրանի պես ասել էր,
,,Ամեն մարդու հետ սուրճ չի խմվեր,,։
,,,Ամառային շոգ օրը իրիկնամուտի հաճելի զեփյուռով էր պարուրվում։ Սովորույթի համաձայն երկու գավաթ սուրճի պատրաստություն տեսա, թեւ գիտեի, որ շատ հնարավոր է սրճընկեր չհայտնվի։ Փողոցին նայող բաց պատշգամբում նստած արդեն վաելումի էի սուրճս ու միայն ես գիտեի թե ինչ եմ մտածում, ում հետ եմ մտքով,,,, Փողոցի աղմուկը աստիճանաբար նվազում էր, մեղմ զեփյուռն էլ զով քամի էր արդեն,,, Երկրորդ գավաթ սուրճը այս անգամ բաժին հասավ անսպասելի հյուրիս, որին ոչ սպասում էի, ոչ էլ հրավիրել էի,,,Եկավ ու առանց հարցնելու տեղավորվեց աթոռին։Քաղաքավարությունից դրդված սուրճ առաջարկեցի։ ՉՀրաժարվեց, միայն խնդրեց, որ եթե դառն է սուրճը, շաքարավազ ավելացնեմ։Շաքարավազ չունեի։ Դառը սուրճից չ հրաժարվեց։ Ճիշտն ասած մենք ոչ մտերիմներ, ոչ ընկերներ, ոչ էլ մանավանդ զրույցընկերներ չենք եղել, պարզապես մի քանի անգամ բարեւ_բարի լույս,, Սուրճի հետ ծխախոտ առաջարկեցի,
,,_Չէ, ինչ թանկացել ա, թարգել եմ,,_ասաց նա ու ֆռթացրեց սուրճը։ Հետո փոշմանեց երեւի ու
,,_Լավ, մի հատ տուր կոֆեի հետ ծխեմ,,։
Ծխախոտի ծուխը այնպես հավեսով ներս քաշեց, ինչպես մի քանի օր ջուր չխմած մեկը ցայտաղբյուրից ջուրը։
,,Մի բան հարցնեմ,_խորհրդավոր տոնով դիմեց ինձ,,։
,,_Հարցրու,,։
,,Ավարայրի ճակատամարտը երբ է եղել,,։
Անկեղծ ասած, մտքումս մի պահ զարմացա, ձեռ է առնում երեւի,,,
,,451 թվականին,,։
Լռեց ։ Հավեսով ծխախոտի ծուխը ներս քաշեց, ֆռթացնելով խմեց Iսուրճն ու նույն խորհրդավոր տոնով ասաց,
,,_Ռուսները մեզ ըտեղ էլ քաշեցին չէ,,։
Մի պահ լսածիս չհավատացի,,,Պապանձվեցի,,,
Արդեն հասկացա, թե ում հետ գործ ունեմ ու որոշեցի չվիճել, այլ համաձայնել, դեռ մի բան էլ հաստատել ասածը,
,,_Դու ճիշտ ես, Ռուսներից բացի Դաշնակները քաշեցին,,։
,,_Բա հըլը էդ էլ չեմ ասում,_ոգեւորված ասաց նա,,։
_ՀԳ,Այս պատմությունը հորինված չէ, երանի հորինված լիներ։ Պարզապես Սասունցի Լուսահոգի ավագ Ընկերոջս խորհուրդը դուք էլ հիշեք,' ,,ԱՄԵՆ ՄԱՐԴՈւ ՀԵՏ ՍՈւՐՃ ՉԻ ԽՄՎԻ,,։
Սպարտակ Ղարաբաղցյան
1 минута
15 августа 2024