Найти тему

Դու իմ վերջի՜նը թյուրիմացաբար,

Եվ իմ միա՜կը ճակատագըրով…
Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
Որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ:
Իսկ ինչպե՞ս ես դու:
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,
Որքան տեսել եմ:
Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո՛ւ-
Իմ վերջի՜նը թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը ճակատագըրով:
Դու իմ վերջի՜նը թյուրիմացաբար, Եվ իմ միա՜կը ճակատագըրով… Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ, Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան, Որ իմ տարիքում Դեղձին տասն անգամ մեռած կլիներ: Իսկ ինչպե՞ս ես...
Около минуты