27 подписчиков
❗️ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացրել Վրաստանին.
▪️«Ո՞վ է ճանաչում Վրաստանի միջազգային սահմանները. Թբիլիսին, Բորչալուն ադրբեջանական հողեր են»,- ասված է Ադրբեջանի պետական հեռուստատեսության եթերում
▪️Հիշեցնեմ, որ ութերորդ դասարանի ադրբեջանական պատմության դասագրքում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին կոչվում է ադրբեջանական քաղաք։
Դասագրքում ասվում է. «Վրացի և հայ ֆեոդալները Բյուզանդիայի միջոցով խաչակրաց արշավանքներ են կազմակերպել սելջուկ թուրքերի դեմ։ Կռվելու համար նրանք դաշինք կնքեցին խաչակիրների հետ։ Այսպիսով, նրանք փորձեցին Կովկասից դուրս մղել մահմեդական գործոնին և մասնատել ադրբեջանական հողերը։ 1120 թվականին Դավիթ IV-ը հարձակվեց Շիրվանի վրա, նա ավերեց Գաբալա քաղաքը և նրա շրջակայքը, խլեց ադրբեջանական հարստությունը և հեռացավ; 1122 թվականին Թբիլիսին անցավ վրացիների ձեռքը»:
Около минуты
29 июля 2024