Найти в Дзене
27 подписчиков

❗️ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցից կարևոր դրվագները.


▪️Մոսկվան ողջունում է Չինաստանում միջպաղեստինյան հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները։

▪️ԱՄՆ-ի Արկտիկայի նորացված ռազմավարությունը հստակորեն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ինչը ցույց է տալիս, որ նրանց մոտեցումներում գերակշռում են ուժային սցենարները՝ ապահովելու իրենց շահերը:

▪️Մոլդովայում ուկրաինական «Խաղաղարար» կայքի անալոգի ստեղծումը Մոլդովայի քաղաքականության ուկրաինացման շարունակությունն է երկրի իշխանությունները ներում են և օրինականացնում կամայականությունը։

▪️Մոսկվան զարմացած չէ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոկի հայտարարություններից, որ Ռուսաստանն է հիմնական սպառնալիքը, սա ՆԱՏՕ-ի փաստաթղթերի կաղապարի պատճենն է։

▪️Ուղարկելով 10 միլիոն եվրո Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար՝ Եվրամիությունը ակնկալում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում։

▪️Զելենսկու հայտարարությունները Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին «խաղաղության բանաձեւի» առաջմղման փորձ է։

▪️Հուլիսի 18-ին Մեծ Բրիտանիայի Վուդստոկ քաղաքում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ուկրաինայի մասնակցության արդյունքները շատ խղճուկ են։

▪️Ուկրաինայում մարդկանց թրաֆիքինգի ոլորտում հանցագործությունները խոր բնույթ են ստացել և սարսափելի չափերի են հասել։

▪️Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի մերժումը ռուս լրագրողներին հավատարմագրելուց թելադրված էր պարանոյայի և ռուսաֆոբիայի պատճառով։

1 минута