Найти тему
20 подписчиков

❗️Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում խոսում են, որ Լոնդոնում Ալիև–Փաշինյան հանդիպումը տապալվել է, քանի որ Փաշինյանը որոշել է ատամ ցույց տալ իրեն «ծանր զիջումների» դրդող հավաքական Արևմուտքին: Ըստ որոշ լուրերի, երկկողմ հանդիպումից նա հրաժարվել է միայն այն պատճառով, որ Ալիեւը պնդել է, որ հանդիպմանը մասնակցի նաեւ ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարցերով օգնականը հայտարարել էր, որ «հանդիպումն առաջարկել է բրիտանական կողմը», եւ «Հայաստանի վարչապետի հրաժարումը դրանից նահանջ է խաղաղության օրակարգից»:
ՀՀ ԱԳՆ-ի անունից խոսնակը պատասխանել է, թե հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում` ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։

❗️Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը  «Հրապարակ» թերթը գրում է.
Около минуты