26 подписчиков
ՌՈՍՍԵԼԽՈԶՆԱԴԶՈՐՆ ԱՐԳԵԼԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի սննդի անվտանգության ծառայությունը` Ռոսսելխոզնադզորը նամակ է հղել ՀՀ սննդի անվտանգության տեսչության պետին, որտեղ տեղեկացրել է, որ հուլիսի 15-ից Ռուսաստանը չի ընդունելու հայկական պտուղ-բանջարեղեն: Պաշտոնական բացատրությունն այն է, որ ապրիլից սկսած հայկական պտուղ-բանջարեղենի մեջ պեստիցիդների առկայությունը բարձր է եղել: Բայց պարզ է, որ սա բացառապես քաղաքական որոշում է` պայմանավորված Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամբ: Նամակը ուղարկվել է հուլիսի 4-ին` Ռոսսելխոզնադզորի նախագահի տեղակալ Կարմազինի ստորագրությամբ: Նամակին կից ներկայացված է մատակարար ընկերությունների ցանկը, ում ապրանքն արգելվում է մատակարարել Ռուսաստան` 18 էջից կազմված, ինչը նշանակում է պտուղ-բանջարեղենի բոլոր արտադրողներին:
Около минуты
18 июля 2024