Найти тему
25 подписчиков

Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն․ «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կառավարությունը որոշեց ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ օրերս, իսկ ավելի կոնկրետ՝ կառավարության հուլիսի 11-ի նիստում համապատասխան որոշում ընդունվեց: Ի լրումն ամենի, կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ մոտ 110 000 դոլար:

Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ տարիներ առաջ, երբ ընդդիմադիր էր «աշխատում», պնդում էր, որ պետական պաշտոնյաներին բավարար է 30-35 ծառայողական ավտոմեքենա, նույն ինքը՝ «պադավատ»: Ավելին, «պադավատապետություն» բառը հայրենի քաղաքական ասույթը, ներմուծել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ խստորեն քննադատելով, ավելի ճիշտ՝ դատափետելով ծառայողական մեքենաներից օգտվելը: Եվ, ահա, այդ նույն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմա ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացնում, որ 49 հատ ծառայողական մեքենա ձեռք բերեն:

Անցած 6 տարվա ընթացքում ծառայողական մեքենաների պարկը շարունակաբար թարմացվել է, միլիարդներ են ծախսվել դրա համար: Սա՝ մի պետության մեջ, որը փող չունի կամ գումար է «տնտեսում»՝ ինչ-որ գոմանման տարածք զինվորների կացարանի տեղ շահագործելու համար, ինչի հետևանքով այդ կացարանում բռնկված հրդեհը 15 երիտասարդի կյանք է խլում...
Առավել մանրամասն «Փաստ» օրաթերթում։

1 минута