25 подписчиков
❗️Այ՛ ողորմելի, Քոչարյանից բացի ուրիշ "հերոսի" անուն չգիտե՞ս (լուսանկար)
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում գրել է.
Մարտի 5-ին, եղբոր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուրում սույն "երկոտանին" իր անամոթ վարքագծից հետո, երբ Նիկոլին պաշտպանելով, նախ՝ վիրավորեց լրագրողին, իսկ հետո կեղծիքներ արտաբերեց, բավական երկար ժամանակ էլ կորած էր... Բայց Հայաստանի ԵՄ անդամ դառանալու վերաբերյալ նիկոլականների կեղծ և սուտ թեզի հրապարակ նետելուց հետո սա կրկին ակտիվացել է...
Սրանք լուրջ քննարկում են այդ հարցը չպատասխանելով ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ հարցին՝ իսկ մեզ ԵՄ-ում սպասու՞մ են... Պատասխանը շատ պարզ է՝ ՈՉ... 15 տարի վրացիներին խաբելը, երբ պաշտոնական Թբիլիսին հիմա բացահայտ է փոխում իր քաղաքականությունը դաս չէ մեզ համար... Օրինակ չէ մեզ համար նաև ԵՄ-ի կողմից Ուկրաինային խաբելը...
Սույն "երկոտանին", ով տառապում է քոչարյանաախտով չէր կարող չնադրադառնար ՀՀ 2-րդ նախագահին՝ քննադատելով, թե բա Քոչարյանի օրոք ռեստորաններ և հյուրանոցներ են միայն բացվել... Իբր տնտեսությունը չի զարգացել...
Около минуты
23 июля 2024