10 подписчиков
Վարդավառ
Աստվածուհի Աստղիկը ծնվել էր ջրի փրփուրներից, մարդիկ այդ օրը միմյանց վրա ջուր էին ցողում և զոհաբերություններ անում դիցուհուն՝ անձրև խնդրելով իրենց դաշտերի համար, և սեր՝ իրենց ընտանիքների համար: Հայոց սիրո և գեղեցկության աստվածուհին՝ Աստղիկը,Վահագն աստծու սիրեցյալն էր։ Ըստ ավանդույթի՝ ստորգետնյա աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին։ Նրան պահելով Վիշապաքարում։ Առանց անձրև բնությունը սկսում է մահանալ,Հայոց աշխարհը պատվում է անապատային անչունչ փշերով։ Վահագնը հաղթում է վիշապին և գտնում Աստղիկին անշնչացած։ Վերցնելով Աստվածուհուն ձեռքերի վրա վազում է դեպի Վանա լիճը։ Ճանապարհին փշերը քերծելով աստվածուհու ձեռքերը և ոտքերը։ Արյան կաթիլները ընկնելով հողի մեջ վարդեր էին ծաղկում։ Հասնելով լճին՝ Վահագնը Աստղիկին իջեցնում է ջրի մեջ։ Աստղիկի վերքերը փակվում են և աստվածուհին նոր շունչ է առնում,ծաղկեցնելով Հայոց լեռնաշխարհը։
Богиня Астхик родилась из пузырьков воды, в этот день люди окропляли друг друга водой и приносили жертвы богине, прося дождя и любви к своим семьям.
Около минуты
7 июля 2024