Найти тему
26 подписчиков

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի դեմ՝ խաղի ժամանակ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար


Շաբաթ օրը՝ Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում, թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «գորշ գայլերի» ողջույնի ժեստը՝ թուրքական ծայրահեղ ազգայնական Bozkurtlar ռազմականացված խմբավորման խորհրդանիշը։Bild-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել նրան:
«Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելը միանգամայն անընդունելի է։ Մենք ակնկալում ենք, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի այս հարցը և կքննարկի պատժամիջոցների հնարավորությունը»,- գրել է Ֆեսերը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է «ՈւԵՖԱ-ի կողմից այս հետաքննության անթույլատրելիության մասին» և Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքն անվանել «քաղաքական դրդապատճառներով և այլատյացությամբ»:
ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի դեմ՝ խաղի ժամանակ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար  Շաբաթ օրը՝ Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում, թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել
Около минуты