Найти тему
14 подписчиков

В ответ на пост

Համացանցում տարածվում են կադրեր, թե ինչպես են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հրահանգով գործող ուժայինները կոտրում ԼՂՀ ներկայացուցչության դարպասները։

Հիշեցնեմ, որ այս շենքի հետ կապված անհաշտ թշնամանք ունեն ադրբեջանցիները։ Նրանք էին միշտ ասում, որ ժամանակին այդ շենքում եղել է Հայաստանում ադրբեջանական թատրոնը, և որ դրա հիման վրա այդ շենքը պետք է խլվի «անջատողականներից» և հետ վերադարձվի իրենց։

Դատելով տեսանյութում երևացող «ջանասիրությունից» ու վճռականությունից՝ կարծես թե ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները համաձայն են մեր թշնամիների հետ և լծվել են Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը սիրահոժար կատարելուն։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
Около минуты