Найти тему
25 подписчиков

🇦🇲🇹🇷 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ ՀՀ կառավարություն


🔶 Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Նրանք ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Գոհունակությամբ արձանագրվել է երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Քննարկվել է տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները։

🔶 ՀՀ վարչապետը շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը՝ գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։
Около минуты