27 подписчиков
🔴«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը վախվորած ու ցածրաձայն հայտարարությամբ է հանդես եկել Երևանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ. մաքսիմալ քնքուշ, ինչ-որ տեղ նուրբիկ հայտարարության մեջ ասվում է․
🟡«Կոչ եմ անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի։
🟡Ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում կարևոր է գործել պատասխանատու, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ, ձգտել երկխոսության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման:
🟡Ցանկացած բաժանում (հայերի և արցախցիների) ներկա իրավիճակում վտանգավոր է։
🟡Դարերի ընթացքում եկեղեցու շնորհիվ պահպանվել է ժողովրդի ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եղել եկեղեցու կողքին և այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք հոգևոր արժեքների շուրջ, թույլ չտանք եկեղեցու առճակատումը, բաժանումը ժողովրդի հետ»:
Около минуты
13 июня 2024