10 подписчиков
🇦🇲«…ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից…»։ Տ․ Գևորգ Ե Տփղիսեցի Սուրենյանց
Հերոսամարտի օրերին, երբ թուրքերն արդեն գրավել էին Սարդարապատ գյուղը, վիճակը գնալով օրհասական էր դառնում: Արամ Մանուկյանը մեկնում է Էջմիածին, որպեսզի Հայոց կաթողիկոս Տ. Գևորգ Ե Տփղիսեցի Սուրենյանցին համոզի, որ նա ժամանակավորապես Մայր Աթոռից հեռանա Սեւան:
«Ո´չ, տղե´րքս, Հայոց կաթողիկոսը նահանջողը չէ: Ասացե´ք հայ բանակին, որ ես տեղիցս չեմ շարժվում: Ես չեմ թողնում Սուրբ Էջմիածինը: Եթե մեր զինվորները նրան չեն կարողանում պաշտպանել, եւ թուրքերը մտնելու են Ս. Էջմիածին, իմ դիակը պետք է գտնեն Ս. Իջման վայրում»: Սա էր հայոց կաթողիկոսի պատասխանը:
Հերոսամարտի օրերին Գևորգ Ե Տփղիսեցու հրամանով նախադեպը չունեցող հրաման է արձակվում. «Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի և ժողովրդի հետ մարտադաշտ դուրս գա»: Կազմավորվում է միայն հոգեւորականներից բաղկացած շուրջ 300 հոգանոց ջոկատ:
Հայոց հովվապետը հրամայում է նաև հնչեցնել եկեղեցիների զանգերը Արագածից մինչեւ Արաքս, Սարդարապատից մինչեւ Սևան և ոտքի հանել ժողովրդին:
Կտավի հեղինակ՝ Միքայել Հարությունյան
Около минуты
9 июня 2024