Найти тему

🇦🇲Այսօր քանդակագործ ԱՐԱ ՇԻՐԱԶԻ ծննդյան օրն է

Արա Շիրազը հայ արձանագործության պատմության մեջ առանձնանում է իր ուրույն մտածելակերպով, նորարարական մոտեցումներով, թեմայի և կերպարների յուրօրինակ ու համարձակ մեկնաբանմամբ: Շիրազը ստեղծագործական կյանք մուտք գործեց անսպասելի և «ոչ հարիր» ձևամտածողությամբ՝ անմասն մնալով կեղծ պաթետիզմից և ժամանակի գաղափարախոսության պարտադրանքից:
Քանդակագործի ստեղծագործության կերպարային բարդ համակարգը և ժանրաթեմատիկ ընդգրկումներն անցել են զարգացման և փոխակերպման ինքնատիպ ուղի, իրենց մեջ ներառելով կերտարվեստի բոլոր ժանրերը՝ դիմաքանդակ, բոլորաքանդակ, հարթաքանդակ, կոնցեպտուալ հորինվածքներ, մոնումենտալ արձանագործություն: Վարպետի բազմաժանր և բազմաբովանդակ արվեստում նշանավոր է հայ անվանի մտավորականների դիմաքանդակների շարքը՝ Վիլյամ Սարոյան, Երվանդ Քոչար, Պարույր Սևակ, Սերգեյ Փարաջանով, Դեղձ Աշոտ և այլք: Քանդակագործի ասկետիկ լեզուն և կառուցողական մտածելակերպը լավագույնս դրսևորվել են մոնումենտալ քանդակագործության ասպարեզում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի, Անդրանիկ Օզանյանի, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի հուշարձաններում:
Արա Շիրազը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում, սակայն անհատական ցուցահանդես կենդանության օրոք չի ունեցել։ 2017 թ․ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Շիրազի հետահայաց ցուցահանդեսը․ ներկայացվեցին լավագույն քանդակագործական երկեր և հանրությանը քիչ հայտնի գրաֆիկական թերթեր՝ շուրջ 90 աշխատանք:
Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան /Hovhannes Shiraz memorial-museum
🇦🇲Այսօր քանդակագործ ԱՐԱ ՇԻՐԱԶԻ ծննդյան օրն է Արա Շիրազը հայ արձանագործության պատմության մեջ առանձնանում է իր ուրույն մտածելակերպով, նորարարական մոտեցումներով, թեմայի և կերպարների յուրօրինակ ու...
1 минута