26 подписчиков
⚡️Փաշինյանի ցինիկ բացատրությունը՝ Վեհափառի նկատմամբ ստորության վերաբերյալ
Վեհափառ Հայրապետը երեկ Սարդարապատի միջոցառմանը հրավեր չի ունեցել, այս մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել՝ արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ երբ ոստիկանները ստացել են հավաստիացում, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովել են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
«Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասաց նա։
Около минуты
29 мая 2024