14 подписчиков
⚡️ՀՐԱՏԱՊ. Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին , ով արդեն 38 օր է Զվարթնոց օդանավակայանում գտնվում է հացադուլի մեջ, տեղափոխել են բանտախուց հիշեցնող մի սենյակ:
hayeli.am-ի հետ զրույցում Լեո Նիկոլյանն ասաց, որ իր նկատմամբ այս օրերին օդանավակայանում մի քանի անգամ հարձակումներ են եղել. «Օդանավակայանի սրահում ես մի քանի անգամ հարձակման եմ ենթարկվել։ Ես վստահ եմ՝ սա կոնկրետ պատվեր է իմ անձի դեմ։ Հիմա ինձ օդանավակայանում տեղափոխել են ճաղավանդակներով մի սենյակ, որտեղ ընդամենը մեկ պատուհան կա։ Սա նման է ավելի շուտ վանդակի։ Պատճառաբանում են, թե իմ անվտանգության համար են ինձ տեղափոխել։ Սենյակը ԱԱԾ-ի ներկայացուցիչների հսկողության տակ է։ Ուզում եմ դիմել ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ ես անասուն չեմ, ես ի վերջո մարդ եմ, ում սիրտը կարող է ամեն պահի կանգնել, քանի որ շատ վատ վիճակում է արդեն։ Տիկին Մանասյան, եթե դուք ձեր պարտականությանը չեք տիրապետում, լավ է հավաքարար կամ մատուցող աշխատեք»,-եզրափակեց խոսքը Նիկոլյանը։
Около минуты
29 мая