Найти тему
25 подписчиков

В ответ на пост

⚡️⚡️ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի նկատմամբ մի խումբ կարմիր բերետավորների կողմից կատարված հարձակման, խուլիգանական դեպքի առթիվ միայն մեկ ոստիկանի լիազորություններ դադարեցվել են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԳՆ-ն։

«Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ առ այս պահը քրեական վարույթ նախաձեռնելու մասին հայտարարություն չի եղել։
Около минуты