Найти тему
26 подписчиков

ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։

Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի հայտարարությունները, թե Սրբազանը «ԿԿԲ» գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից և այդ հայտարարությունների առնչությամբ՝ Լևոնյանի նկատմամբ սուտ մատնության համար վարույթ նախաձեռնելու հաղորդումը շուրջ մեկ ամիս ստուգման առարկա է դարձվել ԱԱԾ-ում, սակայն Բագրատ Սրբազանի դեմ ոչինչ չեն հայտնաբերել։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ ստուգման ընթացքում նման տվյալներ չեն ստացվել:
Ինչ վերաբերում է Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրաբար սուտ մատնություն կատարելուն, ապա այդ դրվագով ևս քրեական վարույթ չի նախաձեռնվել։
ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։ Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի...
Около минуты