14 подписчиков
⚡️Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ արձակվեցին
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին․ նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։
«Առաջադրված հիմքերից և կալանքի ենթարկվելու, խոչընդոտելու վտանգ դատարանը չի գտնում»,–ասաց դատավորը։
Հայտարարվեց, որ ընտրվում է խափանման միջոց վարչական հսկողությունը։
«Դատարանը կիրառում է գործողությունների սահմանափակում` հաղորդումը չվարելու 3 ամսով, հետագայում միգուցե կվերանայվի»,–ասաց դատավորը։
Դատարանի վճիռն ընդունվեց ծափողջույններով։
Около минуты
21 мая