Найти тему
25 подписчиков

🔹Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշով մեքենան, ասել՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում


📌Սայիդա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, թե պարեկները կանգնեցրել են իր ընկերոջ մեքենան և ասել. «Էս միտինգի ե՞ս մասնակցում, Արցախյան պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս մասնակցում»։

📌Tert.am-ին Ոստիկանությունից հայտնեցին.

📌«Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Սայիդա Պողոսյան» օգտատիրոջ կողմից հրապարակված նյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ նշված տրանսպորտային միջոցը կանգնեցվել է իրավախախտման համար, որից հետո պարզվել է, որ այդ տրանսպորտային միջոցի համարանիշերն առկա են հետախուզվող տրանսպորտային միջոցների համարանիշերի ցանկում»:
Около минуты