Найти в Дзене
27 подписчиков

❗️🇦🇲🇦🇿❗️Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 1998 թվականին ընդունած օրենքով սահմանվել է հանրապետության նոր վարչատարածքային կառուցվածքը, որը ներառում է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի, Շուշիի, Քաշաթաղի շրջաններն ու Ստեփանակերտ քաղաքը, ընդհանուր՝ 10 քաղաք և 322 գյուղ։ Այսինքն՝ դեռ 1998 թվականի տվյալների հիման վրա Նիկոլ Փաշինյանը միայն Արցախից հանձնել է 10 քաղաք և 322 գյուղ։


Որոշ հաշվարկներով Արցախում 2018 թվականի տվյալներով կար արդեն 366 գյուղ։

Հիշեցնենք նաև, որ ըստ Կառավարության (միայն պաշտոնապես)՝ արդեն բուն Հայաստանի Հանրապետության տարածքից այս պահի դրությամբ օկուպացված է ևս 31 գյուղ։ Բնական է ակնկալել, որ իրականում օկուպացված գյուղերը ավելի շատ են:

Այդ թվերին երեկ գիշեր գումարվեց Տավուշի շրջանից ևս 4 գյուղ։

*Լուսանկարի «Հիմա» հատվածն այլևս արդիական չէ, որովհետև հանձնված է Արցախը ամբողջությամբ, ինչպես նաև բուն Հայաստանի Հանրապետության տարածքները
❗️🇦🇲🇦🇿❗️Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 1998 թվականին ընդունած օրենքով սահմանվել է հանրապետության նոր վարչատարածքային կառուցվածքը, որը ներառում է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի,...
Около минуты